ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-28 13:37:18 ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ. ԿԱՍԵՑՎԵԼ Է 54

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով,

- հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ,

- տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: