ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

«ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-28 13:47:30 «ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ 70

An image«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է:

Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

- Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,
- հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին,
-սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: