ՍԱՏՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
ՍԱՏՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
2025-09-03 16:49:46
130
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը կրկին 4 տարով ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019, «Բյուրո Վերիտաս» թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող հեղինակավոր համաշխարհային կազմակերպության կողմից։
Փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։
Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։
Հարկ է նշել նաև, որ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը Հայաստանում այս պահին միակ պետական լաբորատոր կառույցն է, որը հավաստագրված է ISO 35001։2019 «Կենսառիսկերի կառավարումը» ստանդարտի պահանջներին համապատասխան: