«ԷԼԿՈ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«ԷԼԿՈ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2025-09-05 14:44:30
127
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեության կասեցումը:
Վերահսկող կառույցի սննդամթերքի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից իրականացված վերստուգմամբ փաստվել է, որ այստեղ վերացվել են նախկինում արձանագրված բոլոր խախտումները:






