ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-09-08 14:43:52 ՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 51

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա):

Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:

Հանձնարարականների կատարման և խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Շնորհակալություն քաղաքացուն պատասխանատու և պահանջատեր լինելու համար:

Սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտումներ նկատելիս՝ զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 118: