ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՈՍԿԵՎԱԶԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՈՍԿԵՎԱԶԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-09-11 10:46:39 ՈՍԿԵՎԱԶԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԿԱՍԵՑՎԵԼ Է 47

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ):

Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով:

Մասնավորապես՝

► չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,

► պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

► չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

► բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

► բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները,

► չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,

► չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: