ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԻԿԱ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԻԿԱ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-09-11 17:01:04 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԻԿԱ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 58

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 3-րդ փողոց, 35 տուն):

Այսպես՝

► սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք և ախտահանում,

► հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող, ախտահանվող նյութերից:

«Միկա տուն-ռեստորան» ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: