ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
2025-09-18 16:16:38
64
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ TRACES-Ը ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Հարգելի տնտեսավարողներ
TRACES-ը Եվրոպական Միության սանիտարական և բուսասանիտարական առցանց հավաստագրման հարթակ է, որտեղ գրանցվելու գործընթացը որոշակի պահանջներ ունի: Իսկ ԵՄ շուկա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար անհրաժեշտ են վկայականներ, որոնց տրամադրման գործընթացը TRACES հարթակը դարձնում է առավել արագ ու արդյունավետ:
TRACES-ը հրավիրում է ձեզ մասնակցելու վեբինարների, որոնց նպատակն է օգնել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների ընկերություններին և իրավասու մարմիններին ծանոթանալ TRACES-ին՝
- ինչպե՞ս մուտք գործել հարթակ,
- ինչպե՞ս վերահսկել անհամապատասխանությունները,
- ինչպե՞ս ստեղծել և լրացնել ԵՄ-ի համար պաշտոնական վկայականներ,
- ինչպե՞ս գործընթացը դարձնել հնարավորինս արդյունավետ:
Վեբինարները վարում են Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANTE) կողմից վարձված միջազգային փորձագետներ, ովքեր մասնակիցներին քայլ առ քայլ կծանոթացնեն TRACES համակարգին: Վեբինարները կազմակերպվում են AGRINFO ծրագրի շրջանակներում, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեղեկատվական ծառայություն է:
Վեբինարներ երեքն են՝ 1 ժամ 30 րոպե տևողությամբ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկվում է տարբեր ժամային գոտիներում և լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն։
ՎԵԲԻՆԱՐ 1 – Ինչպե՞ս և գրանցվել TRACES-ում - անասնաբուժական և բույսերի բաժիններ (բաց է բոլորի համար)
23 սեպտեմբերի 2025թ, ժամը 08:00 CEST* | Լեզուն՝ անգլերեն
24 սեպտեմբերի 2025թ, ժամը 15:00 CEST* | Լեզուն՝ ֆրանսերեն (միաժամանակյա անգլերեն թարգմանություն)
25 սեպտեմբերի 2025թ, ժամը 17:00 CEST* | Լեզուն՝ իսպաներեն
26 սեպտեմբեր 2025 թ, ժամը 16:00 CEST* | Լեզուն՝ պորտուգալերեն
Թեմաներ՝
- Քայլ առ քայլ. TRACES-ում օգտատիրոջ հաշվի և օպերատորի ստեղծում
- ԵՄ մուտք. երկփուլային նույնականացման փոփոխություններ
- Մուտքի իրավունքների և դերերի բացատրություն
- Հաճախակի սխալներ ու դրանց լուծման եղանակները
- Հարց ու պատասխան՝ ուղիղ միացմամբ
ՎԵԲԻՆԱՐ 2 – Բացահայտեք TRACES-ի գործառույթները և պարտադիր օգտագործումը - անասնաբուժական ուղղվածությամբ է (բաց է բոլորի համար)
30 սեպտեմբերի 2025թ, ժամը 08:00 CEST* | Լեզուն՝ անգլերեն
30 սեպտեմբերի 2025թ, ժամը 16:00 CEST* | Լեզուն՝ պորտուգալերեն
01 հոկտեմբերի 2025թ, ժամը 15:00 CEST* | Լեզուն՝ Ֆրանսերեն (միաժամանակյա անգլերեն թարգմանություն)
02 հոկտեմբերի 2025 թ, ժամը 17:00 CEST* | Լեզուն՝ իսպաներեն
Թեմաներ՝
• Ընդհանուր առողջապահական մուտքի փաստաթուղթի (CHED) ակնարկ
• Ինչպե՞ս մուտք գործել CHED և ինչ կարելի է տեսնել/CHED ծանուցում
• Անասնաբուժական վկայականներ. ստեղծումից մինչև էլեկտրոնային ստորագրություն
• TRACES LMS (ցուցակների կառավարման համակարգ). ստեղծել, ներկայացնել և կառավարել ԵՄ արտահանման համար հաստատված հաստատությունների ցուցակները
• Ընդհանուր խնդիրներ և ժամանակ խնայելու խորհուրդներ ԵՄ-ից դուրս օգտատերերի համար
• Հարց ու պատասխան՝ ուղիղ միացմամբ
ՎԵԲԻՆԱՐ 3 – Բացահայտեք TRACES-ի գործառույթները - բույսերի և բուսական արտադրանքի ուղղվածությամբ է (բաց է բոլորի համար)
07 հոկտեմբերի 2025թ, ժամը 08:00 CEST* | Լեզու՝ անգլերեն
08 հոկտեմբերի 2025թ, ժամը 15:00 CEST* | Լեզու՝ ֆրանսերեն (միաժամանակյա անգլերեն թարգմանություն)
09 հոկտեմբերի 2025թ, ժամը 17:00 CEST* | Լեզու՝ իսպաներեն
10 հոկտեմբերի 2025 թ, ժամը 16:00 CEST* | Լեզու՝ պորտուգալերեն
Թեմաներ՝
• Առողջության ընդհանուր մուտքի փաստաթուղթի (CHED) ակնարկ
• Ինչպես մուտք գործել CHED և ինչ կարելի է տեսնել / CHED ծանուցում
• Բուսասանիտարական վկայականներ. ստեղծումից մինչև էլեկտրոնային ստորագրություն
• TRACES-ի կապը IPPC ePhyto Hub-ի հետ
• QlikSense և գործնական գործառույթներ իրավասու մարմինների համար
• Հարց ու պատասխան՝ ուղիղ միացմամբ
(*) CEST = Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակ – Օգտագործեք այս հղումը՝ ձեր երկրում վեբինարի ժամը ստուգելու համար՝ https://dateful.com/time-zone-converter:
Ընտրեք ձեզ ամենահարմար ժամանակը, լեզուն, թեմաները և գրանցվեք։
Վեբինարներն մասնակցելու համար հղումները այստեղ են՝ ( file:///C:/Users/Admin/Downloads/Invitation_TRACES_serie_Sept205_-_EN_9nhyo0J.pdf )