ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում

Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-12-08 05:03:31 Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում 855

Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարևական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Երևանի սննդի շղթայի 35 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն մեկ օբյեկտում արձանագրվել է խախտում. չի ներկայացվել չպատվաստված աշխատակցի ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը։ Կազմվել է արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։