ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ է

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-09-29 18:10:00 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ է 36

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ. Ա. Ահարոնյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ խոզի շաուրմա արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «S.aureus, հավի շաուրմա արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, մայոնեզ արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «S.aureus», ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։