ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-02 18:37:41 ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ․  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ 44

An imageՔաղացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03092025թ, պիտանի է 17092025թ), տոստի հաց (արտադրված 27092025 թ, պիտանի է 30092025թ), պաստերիզացված կաթ (արտադրված 03092025թ, պիտանի է 30092025թ

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է,դրանք տեղում ոչնչացվել են: