ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
2025-10-14 09:28:39
66
Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայկական Բրենդի» աշխարհագրական նշման (GI) ստեղծման տեխնիկական աջակցության ծրագրի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և հետագա համագործակցության ժամկետներին ու բովանդակությանը, վերահսկողական գործիքակազմը ուժեղացնելու նպատակով անձնակազմի վերապատրաստմանը վերաբերող և այլ հարցեր։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ծրագրի մեկնարկից ի վեր սերտ համագործակցության համար։
Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը, կարևորելով գործընթացների շարունակականությունը, հայտնել է իր պատրաստակամությունը նպատելու ծրագրի իրականացմանը:


