«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2025-10-14 14:33:29
31
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արտսվիթ» ՍՊԸ-ին (Երևան, Մալաթիա-Սեբաստիա) պատկանող պաղպաղակի արտադրամասում։
Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադային արտադրատեսակի արտադրության կասեցումը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։