ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Պարենի համաշխարհային օր

Պարենի համաշխարհային օր

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-16 14:46:52 Պարենի համաշխարհային օր 37

An imageՊարենային անվտանգությունը սկսվում է հենց անվտանգ սնունդից

Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ։ Օրը նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու պարենային անվտանգության, սովի հաղթահարման, առողջ սննդի հասանելիության և կայուն գյուղատնտեսության կարևորության վրա։

Սննդամթերքի անվտանգությունը պարենային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է և Պարենի համաշխարհային օրն առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պարենային անվտանգությունը յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և տնտեսական մշտական հասանելիությունն է բավարար, անվտանգ և որակյալ սննդին։

Եթե սնունդը վարակված է, պարունակում է թունավոր նյութեր կամ մանրէներ, ապա այն, նույնիսկ առատության դեպքում, չի կարող ապահովել բնակչության սննդային պահանջները։

Սննդամթերքի անվտանգության պահանջները խթանում են բարձրորակ և անվտանգ արտադրության մշակույթը՝ դաշտից պատառաքաղ սկզբունքով։

Առանց սննդամթերքի անվտանգության ապահովման՝ հնարավոր չէ ապահովել ոչ առողջություն, ոչ կայունություն, ոչ էլ երկրի պարենային ինքնաբավություն։

Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև դրա անվտանգությունը, որակը և հասանելիությունը բոլորի համար՝ ամեն օր։