ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Դեկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզայինհ կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

Դեկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզայինհ կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-12-10 05:27:17 Դեկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզայինհ կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել հանրային սննդի կետերում և իրացման ցանցում 883

Դեկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Երևանի սննդի շղթայի 16 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։