ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՆՇՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ-ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՆՇՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ-ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
2025-10-17 15:57:35
31
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի, ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհ Բեգլարյանի և ՊԳԿ ծրագրի համակարգող Սերենա Պեպինոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՊԳԿ-ի կողմից առաջարկվող նոր-հեռանկարային ծրագիր, որը կներկայացվի ՍԱՏՄ կարծիքին. Տեսչական մարմինը կտրամադրի ճանապարհային քարտեզ և տեղեկանք կարիքների վերաբերյալ, որի վերլուծման արդյունքում ծրագրի ներդրումն ավելի թիրախավորված կլինի։
Խոսվել է ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման մասին, ինչը մեծ նշանակություն կունենա տնտեսության զարգացման հարցում՝ խթանելով ԵՄ և ԵԱՏՄ շուկաներ բեռների արտահանումը:
Տիգրան Պետրոսյանը բարձր է գնահատել ՍԱՏՄ-ՊԳԿ համագործակցությունը և համատեղ իրականացված ծրագրերը, որոնք նպաստել են ՍԱՏՄ կարիքների բարելավմանը, մասնագիտական վերելքներին և այլն։
Կողմերն անդրադարձել են նաև կենդանիների առողջության, բուսասանիտարիայի, հակամանրէային կայունության դեմ պայքարի (AMR) և մասնագիտական հմտությունների բարելավման ոլորտներում համագործակցության հետագա քայլերին: Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է բուսասանիտարիայի զարգացման հարցում աջակցության իր ակնկալիքների մասին՝ ներկայացնելով այդ ոլորտի խոցելի կողմերը մեր երկրում։
Պարոն Պետրոսյանը հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու ծրագրի իրականացմանը և կարևորել սկսված գործընթացների շարունակականությունը: