ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԷԼԻԶԱ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԷԼԻԶԱ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-20 10:24:36 «ԷԼԻԶԱ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 25

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

Մասնավորապես՝

-արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

- հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,

-ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատեր պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

-հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: