ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՖՌԱՆՉՖՈՒԴ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՖՌԱՆՉՖՈՒԴ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
2025-10-21 14:46:22
36
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (քաղաք Արմավիր, Հանրապետության 14) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ արտադրատեսակներից մեկի արտադրությունը:
Որոշման հիմքը լաբորատոր փորձաքննությամբ արձանագրված խախտումն է. «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: