ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԼՈՌՎԱ ԿԱԹ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԼՈՌՎԱ ԿԱԹ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2025-10-22 12:07:56
73
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մասնակի վերացվել է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):
Մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ այս ապրանքանիշի «Սերուցք» արտադրատեսակը համապատասխանում է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում նաև արձանագրվել է, որ վերացվել են արտադրամասի սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները:
Այս ապրանքանիշի «Հատիկավոր կաթնաշոռ», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակների արտադրությունը շարունակում է մնալ կասեցված, դրանցում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: