Դեկտեմբերի 11-ին և 12-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում
Դեկտեմբերի 11-ին և 12-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում
2021-12-13 05:40:41 911
Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել:
Նույն ժամանակահատվածում ստուգայցեր են եղել նաև Վայոց Ձորի (15), Արարատի (12) և Գեղարքունիքի (14) մարզերի սննդի շղթայի կազմակերպություններում:
Արդյունքում միայն Արարատի մարզի 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։