ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2025-10-24 16:27:48
44
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերստուգման արդյունքում արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված բոլոր սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: