ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-28 14:43:37 ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ   ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 76

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք Աբովյան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,

- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

- արտադրական շինությունում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստներ, կոշիկներ,

- շինությունում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։