ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ

ՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-28 16:27:34 ՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ 87

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:


Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա:


Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:


Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: