ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԶՈՒՐԱԲ ՉԵԿՈՒՐԱՇՎԻԼԻՆ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԶՈՒՐԱԲ ՉԵԿՈՒՐԱՇՎԻԼԻՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-10-29 12:51:19 ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԶՈՒՐԱԲ ՉԵԿՈՒՐԱՇՎԻԼԻՆ 61

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և կառույցի ողջ կոլեկտիվն իրենց խորից ցավակցություններն են հայտնում Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլի հարազատներին ու մտերիմներին:

Բարեկամ երկրի մեր գործընկերոջ հետ կառուցվել էին բաց, ազնիվ և վստահելի հարաբերություններ՝ հիմնված ինչպես մասնագիտական հարգանքի, այնպես էլ պարզ-մարդկային ջերմության վրա:

Զուրաբ Չեկուրաշվիլիի համար սննդամթերքի անվտանգությունը պարզապես մասնագիտական ոլորտ չէր, այլև՝ ժողովրդի առողջության ու երկրի ապագայի հարց։ Համակարգը բարելավելու նրա նորարարական մոտեցումները օրինակ էին նաև մեզ համար:

Նա իր երկրի արժանապատիվ ու նվիրված զավակն էր։

Մեր խոնարհումը Զուրաբ Չեկուրաշվիլիի բարի հիշատակին: