ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-12-14 11:00:30 Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում 777

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն. չի ներկայացվել չպատվաստված աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։