ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ePhyto» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՍԱՏՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ePhyto» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-04 12:29:03 ՍԱՏՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ePhyto» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ 48

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քայլեր է ձեռնարկում բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների համակարգի ներդրման ուղղությամբ, որի պահանջների տեխնիկական գնահատման ծրագիրը (ePhyto Solution) քննարկելու կապակցությամբ աշխատանքային հանդիպում են ունեցել ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը և Առևտրի խթանման գլոբալ դաշինքի (Global Alliance for Trade Facilitation, GATF) պատվիրակությունը՝ ծրագրի ղեկավար Լաուրա Էսկալանտեի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը խիստ կարևորել է ePhyto համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում,- «Բուսասանիտարական վկայականների տրամադրման թվայնացումը որոշիչ քայլ է մեր երկրի արտաքին առևտրային գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Համակարգը հնարավորություն է ընձեռելու համահունչ դարձնել Հայաստանի ներմուծման և արտահանման գործընթացները միջազգային թվային առևտրի չափանիշներին՝ ապահովելով դրանց առավելագույն արագությունը, անվտանգությունը, արդյունավետությունն ու թափանցիկությունը»։

GATF-ի ներկայացուցիչները խոսել են առաքելության նպատակների մասին՝ ընդգծելով համագործակցային թվային միջավայրի ստեղծման կարևորությունը, ինչը կապահովի Հայաստանի այդ համակարգի ինտեգրումը համաշխարհային գործընկերների հետ՝ Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի (IPPC) ePhyto համակարգի միջոցով։

Առաջիկա 5 օրերին նախատեսվում են աշխատանքային այցեր տեսչական հարթակներ, տեղեկատվական համակարգերի գնահատում, հանդիպումներ «ՀՀ արտաքին առեվտրի ազգային մեկ պատուհան»-ի թիմի հետ:

Այդուհետ կսահմանվեն տեխնիկական պահանջները, համագործակցության մեխանիզմները և Հայաստանում ePhyto համակարգի լիարժեք ներդրման ճանապարհային քարտեզը։