ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է

«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-06 12:49:46 «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է 42

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Շողակաթ):

Տեսչական մարմնի Երևան կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Մասնավորապես՝

— հատակների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

— առաստաղի մակերևույթի վրա կան վնասված հատվածներ, ինչը չի բացառում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

— արտադրական շինությունների դռները հարթ չեն, պատրաստված չեն չներծծող նյութերից,

— կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքի մակերևույթի վրա առկա են կոռոզիայի հետքեր։

Վերահսկող մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ: