ԿԱՍԵՑՎՈՒՄ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎՈՒՄ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-11-07 12:19:28
39
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ժամանակ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նոր Հաճն):
Մասնավորապես՝
►արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
►սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
►արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
►առաստաղների մի մասը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
►բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, «Բրենդլիդեր» Հ/Ձ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: