ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-07 12:45:33 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 57

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ռուսթավելի 19):

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝

►խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ,

►սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

►պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

►առաստաղները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

►դռները հարթ չեն եղել՝ բացառելով դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը:

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: