ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԿԱԹԻ ՊԱՂԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԿԱԹԻ ՊԱՂԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-07 14:23:24 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԿԱԹԻ ՊԱՂԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 49

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն` կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):

Հիմքը ՍԱՏՄ Երևան կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

►կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,

►տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,

►պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,

►բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,

►կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։

Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ: