ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-11-10 11:50:52
25
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,
- չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներ,
- փայտե հատակի և մրոտ պատերի ոչ նորոգ վիճակում լինելը խոչընդոտել է դրանք հեշտությամբ ախտահանելուն,
- առաստաղի ոչ նորոգ լինելու պատճառով՝ առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
- բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- որոշ դռներ պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները պատշաճ ախտահանված չեն եղել:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: