Դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
2021-12-16 11:42:19 684
Դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 26 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Սննդի շղթայի 3 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրությունններ։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։