ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է
2025-11-10 14:30:54
48
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու՝ Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման և Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման, լաբորատորիաները հաջողությամբ անցել են միջազգային հավատարմագրման (on-site assessment) գործընթացի գնահատման փուլը։
Գնահատումն իրականացվել է Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից, որը հաստատել է լաբորատորիաների համապատասխանությունը ISO/IEC 17025:2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջներին։
Գնահատմամբ ընդլայնվել են լաբորատոր կենտրոնի ուղղությունները՝ ընդգրկելով ալկոհոլային խմիչքների և հյութերի կայուն իզոտոպային վերլուծությունների ուղղությունը, ինչը հնարավորություն է տալու իրականացնել ալկոհոլային խմիչքների իսկության ծագման և աշխարհագրական նշման գիտական հետազոտություններ՝ միջազգային պահանջներին համապատասխան: ՀԱԲԼԾԿ-ի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արձանագրությունները փոխճանաչելի կլինեն համաշխարհային գիտական և վերահսկողական ցանցերում։
Հարկ է նշել, որ ընդլայնումը հանդիսանում է ռազմավարական նշանակության քայլ, քանի որ Հայաստանում նման հետազոտություններ իրականացնելու տեխնիկական հնարավորությունն առկա է բացառապես ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնում։
Նշված գործընթացի ավարտը լավագույն վկայությունն է լաբորատոր կառավարման համակարգի և լաբորատոր ենթակառուցվածքների շարունակական զարգացման։