ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊՐԵՄԻՈՒՄ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊՐԵՄԻՈՒՄ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-11-11 14:54:17
38
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
- չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են,
- սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք,
- արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել,
- դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր,
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։