ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-11-11 15:56:35
33
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի):
Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝
- արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ,
- արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները,
- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: