«FRY DAY» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՀԱՎԻ ՄՍՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«FRY DAY» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՀԱՎԻ ՄՍՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2025-11-13 12:39:43
60
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի («Fry Day», Երևան, Կոմիտաս 58) արտադրական առանձին գործառույթը՝ մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների, արտադրությունը:
Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «մարինացված հավի միս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: