Դեկտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Դեկտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
2021-12-17 11:47:18 834
Դեկտեմբերի 16-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Սննդի շղթայի 2 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ՝ աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթղթի բացակայության հիմքով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։