ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆԱՆԴ ԿԱԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆԱՆԴ ԿԱԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-24 11:16:29 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆԱՆԴ ԿԱԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 43

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի արտադրությունը (քաղաք Արմավիր, Շահումյան փողոց):

Կասեցման հիմքը լաբորատոր փորձաքննության արդյունքն է, համաձայն որի՝ տվյալ արտադրատեսակի 05.11.2025թ. և 10.11.2025թ. արտադրված նմուշները Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: