ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆՈՒՇ ԵՎ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆՈՒՇ ԵՎ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-24 11:38:56 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱՆՈՒՇ ԵՎ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 40

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կաթնայուղի փոխարինիչով, աղաջրային պանրի տեխնոլոգիայով պատրաստված կաթ պարունակող մթերքի՝ «Ջաջուռ» արտադրատեսակի, արտադրությունը (արտադրված՝ 11․11․2025թ․):

Որոշման հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրությունն է վտանգավոր սննդամթերքի արտադրության մասին, այն է՝ նշված արտադրատեսակի փորձաքննության ներկայացված նմուշը «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Խախտումը վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: