ՎՎՀԿԿ/HACCP ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԵՆ. 2026 ԹՎԱԿԱՆԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է
ՎՎՀԿԿ/HACCP ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԵՆ. 2026 ԹՎԱԿԱՆԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է
2025-12-02 11:30:30
32
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրավիրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հստակեցվել է. անցկացվող ստուգումների ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի ներդրմանը, իրականացմանը և պահպանմանը. դա Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության առաջնահերթություններից է:
ՍԱՏՄ ղեկավարը ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների պետերին ցուցում է տվել կազմակերպել հանդիպումներ արտադրությունների և հանրային սննդի կետերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկայացնել ՎՎՀԿԿ/HACCP համակարգի սկզբունքները և դրանք կիրառելու օրենսդրական պահանջը:
Խորհրդակցության ընթացքում դրական են գնահատվել 2025 թվականի ստուգման ծրագրի կատարողական ցուցանիշները, ինչպես նաև քննարկվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողության առկա արդյունքներն ու վերահսկողական միջոցառումների շարունակականությունը պահպանելու անհրաժեշտություն