ՍԱՏՄ-Ն ԵՎ ՀԱԱՀ-Ն ԲԱԶՄԱՄՅԱ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
ՍԱՏՄ-Ն ԵՎ ՀԱԱՀ-Ն ԲԱԶՄԱՄՅԱ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
2025-12-03 15:15:54
19
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ՝ ԲՈՒՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը Գիտխորհրդի հերթական նիստի ընթացքում ՀԱԱՀ գործընկերների՝ ագրոպարենային ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներին շնորհել է պատվոգրեր և շնորհակալագրեր։
Երկարամյա արդյունավետ գործընկերության համար շնորհակալագիր ստացավ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ի դեմս Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ, ՀԱԱՀ դասախոս Գոհար Վարդանյանի։
ԲՈՒՀ-ի ռեկտորը շնորհակալություն է հայտնել արգասաբեր համագործակցության, մասնավորապես՝ ոլորտի նշանակալից խնդիրների քննարկման համար պարբերաբար իրականացվող համատեղ գիտաժողովների, համալսարանի ուսանողների համար տեսչական մարմնում կազմակերպվող ուսումնական պրակտիկաների համար, որոնք մեծապես նպաստում են գյուղատնտեսության բնագավառում մրցունակ մասնագետներ պատրաստելուն։
