Դեկտեմբերի 20-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել հանրապետության հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Դեկտեմբերի 20-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել հանրապետության հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
2021-12-22 01:46:36 756
Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում (Երևանում` 15, Արարատ՝ 8, Վայոց Ձոր՝ 4, Գեղարունիք՝ 3):
Սննդի շղթայի 2 կազմակերպությունում` Երևանում և Արարատում, հայտնաբերվել են խախտումներ, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։