HACCP/ ՎՎՀԿԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՏԱՎՈՒՇԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ
HACCP/ ՎՎՀԿԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՏԱՎՈՒՇԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ
2025-12-05 17:20:00
13
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքային խումբը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ Տավուշի մարզում էր՝ սննդի շղթայում գործունեություն ծավալող մարզի տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի մասին համապարփակ տեղեկատվություն:
Իջևանի «Լոֆթ» երիտասարդական կենտրոնում կազմակերպված հանդիպում-քննարկմանը ներկա էին մարզում գործող հանրային սննդի կետերի, հանրակրթական ուսումնական հաստատություններում գործող ճաշարանների, մանկապարտեզների ներկայացուցիչները։
ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը լսարանին ներկայացրել է, թե որքան կարևոր է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելուն միտված այդ համակարգի առկայությունը սննդամթերք արտադրող/պատրաստող բոլոր ընկերությունների համար:
1․ Վտանգի աղբյուրների վերլուծություն
2․ Հսկման կրիտիկական կետերի հատկորոշում
3․ Կրիտիկական սահմանների որոշում
4․ Մշտադիտարկման համակարգի մշակում
5․ Ուղղիչ գործողությունների սահմանում
6․ Վերստուգում
7․ Փաստաթղթավորման համակարգի ստեղծում:
Տնտեսավարողներին նաև տեղեկացվել է, որ այս սկզբունքների կիրառումը իրենց խոհանոցներում ստուգվելու է ամենայն մանրամասնությամբ: