«ԻԳԻԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ
«ԻԳԻԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ
2025-12-08 11:43:36
28
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ազատան) և արձանագրել, որ նախկինում հայտնաբերված խախտումները մասամբ վերացվել են։
Մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագ սերուցքային «Ավանդական» 82․5% և պանիր «Լոռի» անվանումով արտադրատեսակները համապատասխանում են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը մասնակի վերացվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» արտադրատեսակները ևս համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին: