ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎՎՀԿԿ/HACCP ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎՎՀԿԿ/HACCP ՀԱՄԱԿԱՐԳԸ
2025-12-09 16:03:34
52
«Նախադպրոցական երեխային ընդառաջ» 5-րդ համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է հանրապետության պետական ու մասնավոր մանկապարտեզների և այլ կրթական կենտրոնների 140 ներկայացուցիչ, ի թիվս այլ հարցերի` ներկայացվել է համապարփակ տեղեկատվություն Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի մասին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության գլխավոր մասնագետ Մանե Շուշանյանը հորդորել է ներդնել, իրականացնել և պահպանել ՎՎՀԿԿ/HACCP համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, շեշտել դրա կարևորությունը սնունդն անվտանգ պահելու համար: Նա ներկայացրել է հանրային սննդի հաստատությունների համար սննդամթերքի անվտանգության պարտադիր պահանջները, վտանգների գնահատման մեխանիզմները, հսկման կրիտիկական կետերի որոշման սկզբունքները, դրանց արդյունավետ կիրառման լավագույն փորձառությունը, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեթոդները և վերահսկողության գործընթացների կատարելագործման ուղիները։
ՍԱՏՄ ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ այդ համակարգի նկատմամբ վերահսկողությունը Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության առաջնահերթություններից է լինելու: