ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԿՎԵՐՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԿՎԵՐՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-01-15 18:00:06 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԿՎԵՐՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 50

An imageՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ՝ քննարկելու ընթացիկ տարվա ընթացքում երկու երկրների լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքները։

Սերգեյ Դանկվերտը գոհունակություն է հայտնել սահմանային անցակետերում բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողության զգալի բարելավման կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ, համատեղ ջանքերի շնորհիվ, ապրանքների չներկայացման դեպքերը ավելի քան 70 տոկոսից նվազել են մինչև 6 տոկոսի։

Կայացած բանակցությունների արդյունքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքների ներկայացմամբ, կվերականգնվեն նաև «Ռոկ Բերի» ՍՊԸ-ի կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի մատակարարումները։

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել և վերականգնել մատակարարումները նաև այլ ձեռնարկություններից՝ այն դեպքերում, երբ կներկայացվեն անհրաժեշտ նյութերը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները։

Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետաքրքրվածությունը կենդանիների տարբեր հիվանդությունների դեմ ռուսական պատվաստանյութերի ներմուծման հարցում։

Բացի այդ, կողմերը քննարկել են ՖԳԻՍ «Արգուս-Ֆիտո» և ԱԻՍ «Արմֆիտոս» տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որն իրականացվում է բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի տեղաշարժի հետագծելիության ապահովման նպատակով։ Ներկայումս տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից կապահովվի տվյալների փոխանակման լիարժեք տեխնիկական հնարավորություն։