ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-12-19 16:14:05 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 37

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22):

ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝
►սննդի կառույցի հատակը, պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,
►սննդի կառույցի դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: