ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՓԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՓԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-12-22 11:14:29 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՓԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 39

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, գ. Արդենիս):

Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի հատակները եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել լվացվող, ախտահանվող նյութերից,
- պատերի մակերևույթների որոշ հատվածներում առկա են եղել վնասված, կոտրված և անհարթ հատվածներ,
- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: