ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ՄՍԱՄԹԵՐՔ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ՄՍԱՄԹԵՐՔ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2025-12-23 15:30:59
98
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):
Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել,
- մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամը աշխատանքից հետո։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: