ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՆՆԱ-ԴԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՆՆԱ-ԴԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-12-29 12:55:33 ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՆՆԱ-ԴԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 201

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
1․ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝
- տեխնիկական սարքավորումների սպասարկման և արտադրական տարածքների մաքրման հնարավորությունը,
- սննդամթերքի պաշտպանությունը աղտոտումից, կեղտից, կոնդենսատից ու բորբոսից,
- հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի ճիշտ պահպանման պայմանները,
2․ արտադրական տարածքը ապահովված չի եղել բնական և արհեստական լուսավորվածությամբ,
3․ լվացարանները ապահովված չեն եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
4. արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
5. առաստաղները ապահով չեն եղել և չեն կանխել կեղտի, բորբոսի, մասնիկների թափվելու և խոնավության կուտակման ռիսկը,
6․ սննդամթերքի հետ շփվող սարքավորումները, մակերևույթները, դարակաշարերը, սեղանները չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: